ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Թոքերի քաղցկեղը հնարավոր է ճանաչել հոտով
Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում: Ամերիկացի գիտնականները հայտնագործել են հոտի միջոցով թոքերի քաղցկեղի ախտորոշման մեթոդ, որը կարող է արմատականորեն փոխել իրավիճակը:
Ֆիլադելֆիայի Monell Chemical Senses Center կենտրոնի հետազոտողների մի խումբ թոքերի քաղցկեղի` հոտով ախտորոշման մեթոդի արդյունավետությունը հիմնավորելու համար լաբորատոր պայմաններում ուսումնասիրել է մկների վարքը: Փորձի կատարման ընթացքում պարզվել է, որ մկները տառացիորեն ունակ են մեզի հոտով ճանաչելու քաղցկեղով ախտահարված իրենց հիվանդ ցեղակիցներին:
Վերլուծելով մեզի քիմիական բաղադրությունը` հետազոտողները հայտնաբերել են, որ հիվանդ և առողջ մկների կենսագործունեության արգասիքներում ցնդող որոշ միացությունների քանակը նկատելիորեն տարբերվում է: Ընդ որում, հակառակ ենթադրությունների, հիվանդ մկների մեզում մարկեր-նյութերի խտությունը ոչ թե բարձր էր, այլ նվազած: Այնուհետև կազմվել է մեզում հայտնաբերված նյութերի փոփոխությունների մասին հաշվետվության, ստացված տվյալների հիման վրա գիտնականները կարողացել են ավելի ճշգրիտ որոշել հետազոտվող, կանխապես հայտնի հիվանդ 50 կրծողներից 47-ի թոքերում ուռուցքի առկայությունը:
Հետազոտության ղեկավար Հարի Բոշամի կարծիքով, չարորակ ուռուցքների ժամանակ մարմինն ու կենսագործունեության արգասիքներն ունենում են տհաճ հոտ: Դա հնարավոր է հայտնաբերել հատուկ վարժեցրած կենդանիների օգնությամբ կամ քիմիական մեթոդներով: Հիմնվելով հետազոտության ստացված տվյալների վրա, հիվանդությունը կարելի է ճիշտ ախտորոշել վաղ փուլերում, հետևաբար` ժամանակին ձեռնարկել բուժման խնդիրները:
Հեղինակները նախատեսում են այս մեթոդը կիրառելի դարձնել ռիսկի խմբին պատկանող մարդկանց շրջանում` թոքերի քաղցկեղը վաղ ախտորոշելու նպատակով:
- Սա ծխողների շրջանում քաղցկեղի հայտնաբերման լավագույն մեթոդներից է,- նշում է պրոֆեսոր Սթիվեն Ալբելդան:
19.04.2010 Կարդացեք նաև
Առողջ թոքերը մարդու լիարժեք և երջանիկ կյանքի կարևոր նախապայմաններից է:
Շնչառական հիվանդությունների և դրանց բարդությունների զարգացման ռիսկը...
25.09.2024
Բժիշկները՝ պանդեմիայի սկզբից ի վեր հիշեցնում են, որ կորոնավիրուսով հիվանդացման մասին ահազանգող հիմնական ախտանիշներից մեկը հազն է: Սակայն միշտ չէ, որ հազը հատկապես COVID-19-ի նշան է...
29.03.2021
Իմուն համակարգի այս սպիտակուցն արդեն արդյունավետություն է դրսևորել ցրված սկլերոզի, հեպատիտ Ց-ի և բազմաթիվ քաղցկեղային գոյացությունների բուժման մեջ: Սակայն այն կարող է օգնել նաև ասթմայով հիվանդներին, պնդում են...
16.09.2020
Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության...
12.04.2019
Հայաստանում առաջին անգամ կատարվել է աննախադեպ միջամտություն՝ թոքի զարկերակի ստենտավորում: Հիվանդը 4 տարի շնչարգելություն, ջերմություն ուներ: 35 ամյա Գարիկ Պետրոսյանը երկար ժամանակ նաեւ դժվարանում էր քայլել...
04.03.2019
«Պեմբրոլիզումաբ» դեղամիջոցը, որը հայտնի է «Քեյթրուդա» անվանումով, կարող է զգալիորեն բարելավել թոքերի քաղցկեղով հիվանդների կյանքի տեւողության ցուցանիշները։ Այս մասին են վկայում դեղամիջոցի կլինիկական...
17.10.2016
Ինհալացիոն անզգայացումը կարող է օգնել թոքերի վարակների եւ վիրուսների՝ օրինակ գրիպի ու թոքաբորբի դեմ պայքարում, հայտնում են Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները: Բայց այս մեթոդը առայժմ միայն մկների վրա է փորձարկվել...
04.09.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ